10 բան, որ չի կարելի անել առաջին ժամադրությանը

Հետաքրքիր

Կավալերին մի ստիպեք ժամերով սպասել ձեզ. վարվելակերպի կանոնները կնոջը թույլ են տալիս 15 րոպե ուշանալ:

Կես ժամ եւ ավելի ուշանալը վատ տոնի դրսեւորում եւ ուրիշի ժամանակին անփույթ վերաբերմունք է նշանակում:

Այդ պատճառով հաջորդ անգամ, երբ գլուխ ջարդեք, թե ինչ բարձրակրունկ կոշիկներ են համապատասխանում կիսաշրջազգեստի ծաղիկներին, հիշեք, որ սպասելուց հանգած ուղեկիցը կարող է բոլորովին էլ չնկատել դրանք:

Վերջին պահին մի հրաժարվեք հանդիպումից:

Միայն շատ ծանրակշիռ պատճառը տղամարդուն կհամոզի, որ առաջին ժամադրությունից հրաժարումը չի նշանակում հրաժարում եւ արհամարհանք անձամբ իր հանդեպ:

Ծածկոցը ձեզ վրա մի քաշեք. չարժե հենց առաջին հանդիպմանն ամեն ինչ պատմել ձեր մասին, այդպես դուք մի վայրկյանում կսառեցնեք տղամարդկային կիրքը: Տեղ թողեք երեւակայության համար. ձեզ ավելի լավ ճանաչելու համար նա երկրորդ, երրորդ եւ չորրորդ ժամադրությունը կկազմակերպի:

Մի ընդհատեք տղամարդուն. հետաքրքրություն եւ հարգանք դրսեւորեք ձեր ուղեկցի խոսքերի հանդեպ: Այդպես դուք հնարավորություն կունենաք նրա մասին ավելի շատ բան իմանալու, հետաքրքրություն ցույց տալու եւ թաքցնելու սեփական հուզմունքը: Բացի այդ, բոլոր ժամանակներում արական սեռի աչքում իդեալական է համարվել այն աղջիկը, որը քիչ է խոսում եւ ուշադիր լսում է:

Ժամադրությանը սուր հոտ ունեցող ուտեստներ մի կերեք, եթե նախատեսել եք ժամադրությունն ավարտել համբույրով: Առաջին համբույրից զգացողությունը նա կմտապահի որպես ձեր մասին ամենավառ տպավորություն:

Մի քրքրեք անցյալը, քանի դեռ ձեր նոր ընկերն ինքը չի անդրադարձել իր եւ ձեր «նախկիններին»: Տղամարդու ներկայությամբ այլ կավալերների մասին խոսելը մեծագույն ձախողում է: Անցյալի հիշողություններն ավելի լավ է թողնել ընկերուհիների հետ հանդիպման համար:

Հենց առաջին հանդիպմանը տղամարդուն մի ծանրաբեռնեք ձեր խնդիրներով. այն պետք է եւ ձեզ, եւ նրա համար հիշելի լինի որպես առանձնահատուկ, դրական իրադարձություն առօրյա կյանքի թոհուբոհում: Վերադասի, շան եւ ցավող թիկունքի խնդիրները տղամարդու հետ կքննարկեք, երբ նա ձեր կյանքի մասը դառնա:

Սիրախաղ մի արեք այլ տղամարդկանց հետ` ձեր գինը նրա աչքում բարձրացնելու համար: Փորձելով հարաբերությունների տվյալ փուլում խանդ հրահրել` դուք կարող եք ընդմիշտ կորցնել տղամարդուն: Դուք դեռեւս այնքան մոտ չեք, որ իրար հանդեպ իրավունքներ ներկայացնեք: Այդ պատճառով ձեր զուգընկերը լուռ կենթադրի, որ ձեզ համար միայն իր ուշադրությունը չէ, որ կարեւոր է եւ մի կողմ կքաշվի:

Մի կատակեք նրա հետ, հատկապես եթե հումորի զգացումը ձեր ամենաուժեղ կողմը չէ: Եթե տղամարդը հաճոյախոսություն է անում. «Ինչ գեղեցիկ զգեստ ես հագել», ավելի լավ է` ամաչկոտ լռեք, քան մոտավորապես այսպիսի պատասխան տաք. «Դրա մասին ինչպես կարող է դատել այն մարդը, որը դեղին պիսակավոր փողկապ է կապել»: Ավելի լավ է` նախապես պատրաստվել եւ ժամադրության համար վերհիշել մի քանի անեկդոտ կամ զվարճալի պատմություն, որոնք երբեւէ պատահել են ձեզ:

Մի եղեք աղջիկ մեկ գիշերվա համար, տղամարդուն թույլ տվեք, որ հասնի ձեզ: Ինչպես ասում է գայթակղությունից լավ գլուխ հանող Բլանշ Դյուբուան, հեշտ ձեռք բերվողը չի գնահատվում: Ակնհայտ հետաքրքրություն մի դրսեւորեք, բայց նաեւ չափազանց անտարբեր մի եղեք: Նրան գովեք երեկոյի եւ ռեստորանի (ֆիլմի, նվերի) ընտրության համար. տղամարդիկ շատ են սիրում գովասանք: Բայց ոչ ավելի: Թող որ հաջորդ առավոտ նա արթնանա` մտածելով, որ կուզեր նորից տեսնել ձեզ:

Rate article